Լոռու մարզում տեղի ունեցած ջրհեղեղից հետո ՈԱՄ-ի կամավորներն օգնում են տուժածներին դեպքի վայրում։
ՈՄԱ-ի և ՈԱՄ-ի թիմերը իրականացնում են անհրաժեշտ աշխատանքներ՝ մաքրելու համար բակերի և փակ տարածքների ցեխը:
Բացի դրանից՝ սնունդ և դեղորայք են հասցնում շրջափակված և դժվարահասանելի գյուղեր։
Ինչպես նաև՝ անօդաչու թռչող սարքերի օգնությամբ աշխատում են Արտակարգ իրավիճակների նախարարության հետ՝ բնակեցված վայրերում կապի, էլեկտրասնուցման, ջրամատակարարման վերականգնման ուղղությամբ։

Ամփոփիչ տեսանյութ՝ մայիսի 30-ին Սանահին Կայարան թաղամասում իրականացված աշխատանքներից:
Աղետից տուժած շրջաններում շարունակվում են ջրահեռացման, բնակարաններից ու բակերից ողողակների մաքրման, մարդկանց տարհանման աշխատանքները:
Գետանցման միջոցով իրականացվել է դեղորայքի և սնունդի տեղափոխում դեպի այն բնակավայրեր, որոնք հեղեղի պատճառով հիմնական ճանապարհից կտրված են:
